211652_close_icon
views-count3145 դիտում article-date 21:19 24-05-2021

Լևոն Պաչաջյան. Հենոյի պարզաբանումը ինձ համար առավել քան հստակ է և հավաստի

«Հենոյի պարզաբանումը ինձ համար առավել քան հստակ է և հավաստի», իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ  Հենրիխ Մխիթարյանին հավաքական չեն հրավիրել:

«Խնդիրը մարզչական ինչ ինչ հաշվարկների մեջ է, և ես հակված եմ մտածել, որ Ազգային Հավաքականի ավագը պարտադիր պետք է լինի մեր թիմում:

Մարզիչը կարող է հազար ու մի պատճառ բերել նրան չհրավիրելու համար, բայց դրանք այս պահին ոչ մի կերպ ըստ իս արդարացված չեն:

Հուսով եմ գալիք պաշտոնական խաղերին Մխիթարյանը կառաջնորդի մեր Հավաքականին դեպի նորանոր հաղթանակներ»,- գրել է Պաչաջյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր