1147 դիտում
15:50 25-05-2021
Աշխատանքային քննարկում՝ «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության վերաբերյալ
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ սույն թվականի մայիսի 24-ին տեղի ունեցավ աշխատանքային քննարկում՝ «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության վերաբերյալ։
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը, Ռիսկի գնահատման և վերլուծությունների վարչության պետ Լիլիթ Ղարիբյանը, Տրանսպորտային անվտանգության վարչության պետ Հայկ Մարտիրոսյանը, ինչպես նաև Վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի, ՀՀ փոխվարչապետ Մ․Գրիգորյանի աշխատակազմի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, էկոնոմիկայի, արդարադատության նախարարությունների, Պետեկամուտների կոմիտեի, Շուկայի տեսչական մարմնի ներկայացուցիչներ։
Գործնական քննարկմանը խոսվեց նաև ոլորտում առկա խնդիրներից, մասնավորապես՝ վերահսկողության առարկայի հստակեցմանը, ՏՄ-ՊԵԿ գործառույթների կրկնությանը, տարեկան ստուգումների կազմման համար տեղեկատվութան տրամադրմանը և հարակից մի շարք այլ հարցերից։
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Ա․Գրիգորյանը քննարկման առարկա դարձրեց «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու հարցը, որը վերապահված է ՀՀ ՔՏՀԱՏՄ-ին։
Առանձին քննարկման առարկա դարձավ օրենսդրական դաշտում փոփոխություններ կատարելու հարցը։ Քննարկվեցին օրենսդրական ոլորտում առկա բացերը և դրանց կարգավորման ուղղությամբ անհրաժեշտ վերահսկողական գործիքների ներդրման և կատարելագործման հարցը, որոնք հետագայում կնպաստեն վերահսկողական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։
Առաջիկայում նախատեսվում է կազմակերպել ևս մեկ խորհրդակցություն՝ օրենսդրական առաջարկները հստակեցնելու և դրանք ավելի արդյունավետ և կիրառելի դարձնելու համար։

Նմանատիպ նյութեր
2500 դիտում
14:48 05-04-2018
Հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների նկատմամբ հսկողությունը կխստացվի
Այս բաժնից
928 դիտում
20:48 05-11-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
1216 դիտում
20:03 05-11-2024
Ադրբեջանը ոչնչացրել է օկուպացված Արցախի Մոխրենես գյուղը