116791 դիտում
17:38 25-05-2021
Էջմիածնում՝ մշակույթի տան հանդերձարանում, հայտնաբերվել է ոստիկանության 32-ամյա ծառայողի՝ հրազենային վնասվածքով դի. ժամանել է ՀՀ ոստիկանապետի ծառայության գծով տեղակալը
Այսօր՝ մայիսի 25-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:10-ի սահմանններում Էջմիածնի շտապ բուժօգնության կայանից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Էջմիածնի մշակույթի պալատ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը և ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանը:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Սամվել Տոնոյանը և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Բարոյանը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 14:10-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ, 32-ամյա Արմեն Հ.-ն Մաշտոցի փողոցի թիվ 75 հասցեում գործող Վաղարաշապտի մշակույթի տան առաջին հարկի հանդերձարանում իրեն ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակից ինքնասպանություն է գործել:
Փաստի առթիվ տեղում քննչական աշխատանքները ղեկավարող հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գաբրիելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արմեն Հ.-ն աշխատում էր ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՊՊԾ դասակում, կոչումով ավագ սերժանտ էր:
Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև ատրճանակը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
8140 դիտում
19:35 31-01-2025
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (02.02.2025 թ․)