211652_close_icon
views-count1602 դիտում article-date 20:00 26-05-2021

«Ֆուտբոլը հանուն բարեկամության» միջազգային ճամբարը միավորել է աշխարհի 200 երկրներից երեխաների

Շուրջ երկու շաբաթ «Գազպրոմ» ընկերության կողմից անցկացվող «Ֆուտբոլը՝ հանուն բարեկամության»
(F4F) միջազգային ճամբարում օնլայն ձևաչափով համախմբվել են ավելի քան 200 երկրների պատանի մասնակիցներ։

Մայիսի 15-23-ը կայացած բարեկամության առցանց ճամբարում պատանի մասնակիցները կարողացել են նոր
ծանոթություններ ու ընկերներ ձեռք բերել։ Ինչպես ամեն տարի, այս տարի ևս ճամբարի նպատակը սոցիալական ծրագրի 9 արժեքների սերմանումն է, ինչպիսիք են բարեկամությունը, հավասարությունը, արդարությունը, առողջությունը, խաղաղությունը, նվիրվածությունը, հաղթանակը, ավանդույթներն ու պատիվը։

Պատանի ֆուտբոլիստները մարզվել են «ֆուտբոլը՝ հանուն բարեկամության» համաշխարհային առցանց առաջնության շրջանակներում, իսկ պատանի լրագրողները կատարելագործել են իրենց հմտությունները՝ լուսաբանելով ծրագրի միջոցառումները:

Ճամբարի պարապմունքների ընթացքում երեխաները գրել են շարադրություններ իրենց հետաքրքրող թեմաներով, տեսանյութեր են պատրաստել շրջակա միջավայրի պահպանության մասին եւ քննարկել են սպորտում գենդերային հավասարության թեման:

Երիտասարդ մարզիչների ղեկավարությամբ՝ միջազգային բարեկամության հավաքականները պատրաստվել են 2021 թվականի «Ֆուտբոլը՝ հանուն բարեկամության» համաշխարհային առցանց առաջնությանը:

Մրցաշարն անցկացվում է թվային ձեւաչափով ՝ հատուկ մշակված f4f World ֆուտբոլային սիմուլյատորի հիման վրա: 

Առաջնությանը մասնակցում են 32 բարեկամության հավաքականներ։ Ընտրական հանդիպումները տեղի են
ունեցել մայիսի 24-ին եւ 25 - ին, իսկ եզրափակիչը տեղի կունենա մայիսի 29-ին: Հավաքականները կրում են
ոչնչացման եզրին գտնվող կենդանիների անուններ․ օրինակ՝ «Չինական ալիգատոր», «Կարմիր ոտքերով ագռավ», «Սև շնաձուկ», «Մանուլ», «Անտառային Ֆիլին», «Արեւմտյան երկարաքիթ ոզնի» և այլն:

Նմանատիպ նյութեր