40994 դիտում
00:15 27-05-2021
Երևանում թալանել են «Արարատ գինու և կոնյակի գործարան»-ի տնօրենի Lexus-ն ու «Նելլի Դենտ» ՓԲԸ փոխտնօրենի Toyota-ն
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 23-ին անձնական ունեցվածքի գողության դեպքեր են տեղի ունեցել Երևանում: Այդ օրը՝ ժամը 15:15-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ, 30-ամյա Վահե Վանթյանը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 02:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Չարենցի փողոցի՝ իրենց շենքի բակում կայանված, իրեն պատկանող Toyota մակնիշի ավտոմեքենայի համարանիշները գողացել են:
Ինչպեա հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով ժամանել է ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, սակայն Վ. Վանթյանը հրաժարվել է ահազանգ տալուց հետո հաղորդում տալ:
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Վանթյանը ոստիկաններին հայտնել է, որ նա աշխատում է «Նելլի Դենտ» ՓԲԸ- ում՝ որպես փոխտնօրեն:
Նույն օրը՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 64-ամյա Արմեն Սարգսյանը և հայտնել, որ մայիսի 22-ի ժամը 15:00-ից մինչև մայիսի 23-ի ժամը 08:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են իր բնակության վայրի՝ Ազատության պողոտայում կայանված, իրեն պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները:
Ահազանգով ժամանել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ:
Փաստի առթիվ հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ա. Սարգսյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը աշխատում է «Արարատ գինու և կոնյակի գործարան»-ում՝ որպես տնօրեն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
2167 դիտում
20:51 08-11-2019
Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Իջևանի գինու, կոնյակի գործարան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
8146 դիտում
19:35 31-01-2025
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (02.02.2025 թ․)