4721 դիտում
10:25 27-05-2021
Բաքվի սադրող պահվածքը հայկական կողմին հրահրում է պատասխանի․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում արձանագրված միջադեպն Ադրբեջանի հրահրած սահմանային սրացումների օրինաչափ հետեւանք է: Բոլորովին վերջերս պատերազմի մեջ գտնվող պետությունների զինված ուժերի ստորաբաժանումների՝ միմյանց նման մոտ տեղակայումը եւ ադրբեջանական սադրանքները ուշ թե շուտ բերելու էին ծայրահեղ հետեւանքների:
Միանշանակ է, որ Հայաստանի ուժային կառույցների օրակարգում է զինված ուժերի կողմից Ադրբեջանին պատասխանելը, եւ ինչպես նախկինում էր՝ իրականացվելիք պատժիչ գործողություններն անհամեմատ ավելի խիստ են լինելու: Պաշտոնական Բաքվի սադրող պահվածքը փաստում է, որ վերջինս է հայկական կողմին հրահրում պատասխանի: Միջադեպի փաստն ընդունելու եւ ներողություն խնդրելու դեպքում Հայաստանի պատասխանը հնարավոր է նաեւ այլ լիներ:
Ադրբեջանի պահվածքն ուղիղ ճանապարհ է դեպի ռազմական բախումների վերսկսումը, եւ ստեղծված իրավիճակում այլընտրանքները խիստ սահմանափակված են: ՀՀ սահմաններին սկսված ռազմական գործողություններն անխուսափելիորեն իրենց մեջ կներգրավեն տարածաշրջանի մյուս երկրներին եւ առաջին հերթին՝ ՀԱՊԿ-ին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1573 դիտում
21:12 07-05-2015
Իրականությունը եւ երազանքը` սադրող նկարներում. ֆոտոշարք
Այս բաժնից
1960 դիտում
11:34 17-12-2024
Երկու նախարար մեղադրվել է կոռուպցիայի և անգործության համար. ՔՊ փակ նիստ. «Ժողովուրդ»
1576 դիտում
09:00 17-12-2024
Վարկով հեծանիվի ձեռքբերումը կխրախուսվի և կսուբսիդավորվի պետության կողմից. նախագիծ. «Փաստ»