211652_close_icon
views-count1517 դիտում article-date 16:46 28-05-2021

Մհեր Գրիգորյանը ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների ուշադրությունը հրավիրել է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակին

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը մասնակցել է Մինսկում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետի գրասենյակից, Մհեր Գրիգորյանը նիստի ընթացքում հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նիստի մասնակիցների ուշադրությունը կենտրոնացրել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների վրա՝ նշելով, որ այն ինչ կատարվում է հայ-ադրբեջանական սահմանին, իր մեջ կրում է ակնհայտ սպառնալիքներ ամբողջ տարածաշրջանի և ի վերջո բոլորի համար:

Փոխվարչապետի պաշտոնակատարը նաև ընդգծել է, որ միայն Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ ու առանց վերապահումների դուրսբերումը, ինչպես նաև գերեվարված հայ զինծառայողների վերադարձը կարող է պայմաններ ստեղծել առաջացող հարցերը քաղաքական-դիվանագիտական գործիքակազմի շրջանակներում դիտարկելու համար:

Նմանատիպ նյութեր