211652_close_icon
views-count2462 դիտում article-date 22:00 03-06-2021

Եվրո-2020. Անգլիան կորցրեց իր լավագույն խաղացողներից մեկին

Անգլիայի հավաքականի և «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդեր-Արնոլդը բաց կթողնի Եվրո-2020-ը:
 
Անգլիական հավաքականի մամլո ծառայությունը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ ֆուտբոլիստը Անգլիայի կազմի դուրս է բերվել և չի մասնակցի մրցաշարին: Հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթն առայժմ չի որոշել, թե Տրենտին ով է փոխարինելու հայտացուցակում:
 
Ալեքսանդեր-Արնոլդը մրցաշարին չի մասնակցի վնասվածքի պատճառով, որը ստացել էր Ավստրիայի հավաքականի հետ խաղում (1:0):
 
22-ամյա խաղացողը վնասել էր ազդրը: Բուժզննում անցնելուց հետո պարզ էր դարձել, որ ապաքինման համար կպահանջվի 6 շաբաթլլ
 
Անգլիացիները Եվրո-2020-ում իրենց առաջին հանդիպումն անցկացնելու են Խորվաթիայի հետ՝ հունիսի 13-ին:

Նմանատիպ նյութեր