211652_close_icon
views-count1996 դիտում article-date 22:45 29-06-2021

Եվրո-2020. Անգլիան Գերմանիային դուրս թողեց մրցաշարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչ փուլում Անգլիայի հավաքականը Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում հաղթեց իր ամենասկզբունքային մրցակցին՝ Գերմանիային:

Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին: Հիմնական իրադարձությունները տեղի ունեցան վերջնամասում:

Նախ, 75-րդ րոպեին Ռահիմ Սթերլինգը առաջ մղեց Անգլիային` գնդակն ուղարկելով Նոյերի պաշտպանած դարպասը:

85-րդ րոպեին Ջեկ Գրիլիշի փոխանցումից հետո Հարի Քեյնը խփեց նաև Անգլիայի երկրորդ գնդակը և վճռեց հանդիպման ելքը:

Ուշագրավ է, որ սա պաշտոնական խաղերում սա Անգլիայի հավաքականի առաջին հաղթանակն էր գերմանացիների նկատմամբ՝ վերջին 20 տարվա ընթացքում: Իսկ փլեյ-օֆֆ փուլում անգլիացիները Գերմանիային չէին հաղթել 55 տարի շարունակ:

Նշենք, որ սա Իոահիմ Լյովի վերջին հանդիպումն էր Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Այժմ հավաքականը կմարզի Հանս-Դիտեր Ֆլիկը:

Քառորդ եզրափակիչում Անգլիան կմրցի Շվեդիա-Ուկրաինա զույգի հաղթողի հետ:
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր