211652_close_icon
views-count1565 դիտում article-date 12:57 04-06-2021

Խարդախության շուրջ 30 դրվագ՝ «Աջարաբեթ»-ի կայքի եւ «Իդրամ»-ի միջոցով. 20-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են 20–ամյա երիտասարդի և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ՀՀ տարածքում, www.ajarabet.am կայքի և «Իդրամ» ինտերնետ վճարային համակարգի միջոցով շուրջ 30 դրվագ խարդախության, խաբեության եղանակով տարբեր չափերի հափշտակության, գողության և գույքի դիտավորյալ վնասման դեպքեր:

ՔԿ-ից հայտնում են, որ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ (գողություն) հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախության) 2-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ մասնակից մյուս անձանց  հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմ նին ներկայացնելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր