211652_close_icon
views-count1811 դիտում article-date 14:44 04-06-2021

Ամենայն Հայոց կաթողիկոսը Ստեփանակերտում այցելել է եղբայրական գերեզմանոց, աղոթել է նահատակվածների հոգիների հանգստության համար

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը հունիսի 4-ին ժամանել է Արցախի Հանրապետություն:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը տեղեկացնում է, որ, ժամանելով Արցախ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը Ստեփանակերտում առաջին հերթին այցելել է եղբայրական գերեզմանոց, ուր ծաղկեպսակի զետեղումից հետո աղոթել է նահատակված հայորդիների հոգիների հանգստության համար, այցելել քաջորդիների շիրիմներին։

Հունիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը եղել է Սյունիքի մարզում:  Այցի ընթացքում Նորին Սրբությանն ուղեկցել  են հատուկ հանձնարարություններով հայրապետական նվիրակ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Մայր Աթոռի դիվանապետ Տ․ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Մայր Աթոռի վանական խորհրդի ատենապետ և լուսարարապետ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ․ Մեսրոպ վարդապետ Պարսամյանը, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման հարցերով գրասենյակի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը, ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդ Տ․ Մովսես վարդապետ Սարգսյանը և Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ․ Վահրամ ավագ քահանա Մելիքյանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր