2329 դիտում
23:32 04-06-2021
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Արցախ է տարել Մայր Աթոռում պահվող Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները՝ որպես օրհնության և մխիթարության աղբյուր Արցախի բարեպաշտ ժողովրդի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հունիսի 4-ին, ավարտելով իր այցը Սյունյաց թեմ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը եռօրյա այցով մեկնեց Արցախ։ Այցի առիթով Վեհափառ Հայրապետն Արցախ է տարել Մայր Աթոռում պահվող մեր հավատի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները՝ որպես օրհնության և մխիթարության աղբյուր Արցախի բարեպաշտ ժողովրդի համար։
Ամենայն Հայոց Հայրապետի շքախմբին և ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի գլխավորած պատվիրակությանը սահմանի վրա դիմավորեցին Արցախի թեմի առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը թեմի եկեղեցականների հետ և ռուսաստանյան խաղաղապահ ուժերի հրամանատարի տեղակալ գնդերեց Բորիս քահանա Գրիշինը։
Այնուհետև Վեհափառ Հայրապետն ուղևորվեց Ստեփանակերտ, ուր այցելեց եղբայրական գերեզմանոց։ Հուշարձանի առջև Ամենայն Հայոց Կաթողիկոսին դիմավորեցին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և կառավարության անդամները։ Անմար կրակի առջև ծաղկեպսակ զետեղելուց և հարգանքի տուրք մատուցելուց հետո Նորին Սրբությունը հոգևոր դասի հետ աղոթք բարձրացրեց առ Աստված արցախյան երկրորդ պատերազմում զոհված հայ քաջորդիների հոգիների հանգստության համար։ Երկրի ղեկավարության ուղեկցությամբ Հայոց Հայրապետն այցելեց նաև նահատակ զինվորականների շիրիմներին:
Նույն օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսը ԱՀ վաստակյալ նախագահ Բակո Սահակյանի և հոգևոր դասի ուղեկցությամբ այցելեց Ամարասի վանք, որտեղ Նորին Սրբությանը դիմավորեցին մոտակա համայնքներից այս առիթով համախմբված հայորդիները և զինծառայողներ։
Ս․ Գրիգորիսի եկեղեցում «Հրաշափառի» արարողությունից հետո Գարեգին Բ․ Հայրապետի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոս զավակների հոգիների խաղաղության համար։
Միասնական աղոթք բարձրացվեց հայցով, որ Ամենողորմ Աստված խաղաղության ու ապահովության մեջ պահպանի Արցախը և Իր անսահման ողորմածությունն ու Սուրբ Աջի պահպանությունը տարածյալ պահի արցախահայոց և համայն հայ ժողովրդի վրա։
Վերջում Նորին Սրբությունն իր օրհնությունն ու պատգամը բերեց ներկա ժողովրդին։
«Սիրելիներ, հայրական սիրո ջերմագին զգացումներով ենք ուղևորվել դեպի ձեզ՝ առ մեր Սուրբ Եկեղեցու հավատավոր զավակներդ, տագնապալի օրերից հետո գոտեպնդվելու միմյանցով, զորանալու մեր Տիրոջ Խոսքով, Ով խոստանում է՝ ասելով. «Քանի որ պահեցիր Իմ համբերության խոսքը, Ես էլ քեզ պիտի պահեմ քո փորձության ժամին…»։
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի այս խոստումը, որ կոչում է մեզ համբերության և հավատարմության, պիտի օգնի առաջ ընթանալու և հառնած դժվարություններն ու նեղությունները, ցավն ու վիշտը հաղթահարելու։ Ծանր փորձությունը, որի միջով անցանք և հիմնախնդիրները, որոնք մեր առջև են, չեն կարող մատնել մեզ հուսալքության, այլ ընդհակառակը՝ պիտի առավել համախմբեն ու ամրացնեն մեզ, առավել պիտի իմաստացնեն մեզ՝ դասեր քաղելու սխալներից և սթափ գնահատելու իրավիճակները։ Փորձության ու նեղության ժամին հատկապես առավել անհրաժեշտ է, որ մենք լինենք համախմբված, հավատարիմ մնանք մեր հայրերի հավատքին, մեր Տեր Հիսուս Քրիստոսին, դարեր շարունակ մեր ժողովրդի արյուն քրտինքով սրբացած մեր հայրենիքին՝ անխախտ հավատով, որ Տերը մեզ հետ է նաև մեր փորձության ժամին և պարգևում է մեզ վեր հառնելու զորությունը։
Դուք, Արցախի քաջազուն զավակներ, այսօր արի հոգով ու հաստատակամ կանգնած եք մնում հայրենի հողին, որի յուրաքանչյուր թիզը վկան է մեր պատմության, քրիստոնեական մեր ինքնության, մեր ստեղծարար կյանքի և խաղաղության ու արդարության մեր ազնիվ ձգտումների։ Արցախը, որ նվիրական մասն է մեր բնօրրան հայրենիքի, բնօրրան է նաև քրիստոնեության», - ասաց Հայոց Հովվապետը՝ նշելով, որ Արցախում են քարոզել Սուրբ Թադեոս առաքյալի Դադի և Եղիշա աշակերտները, Արցախում է քրիստոնեության լույսը տարածել և ծաղկուն տարիքում նահատակվել Սուրբ Գրիգոր Լուսավորչի թոռը՝ Սուրբ Գրիգորիս Հայրապետը, Արցախում է Սուրբ Մեսրոպ Մաշտոցը բացել առաջին դպրոցներից մեկը, Արցախում են հազարավոր մեր սուրբ նահատակների մասունքները և նրանց վրա բարձրացած վանքերն ու եկեղեցիները։
«Այսօր սրբազան այս հողի վրա ձեր ներկայությունը, սիրելիներ, դժվարությունները հաղթահարելու ձեր հանձնառությունն ու նախանձախնդրությունը ոգեշնչում են համայն մեր ժողովրդին աշխարհի բոլոր կողմերում։ Արցախը, այո, շարունակում է մնալ մեր ժողովրդի հավատքի ու հայրենասիրության խորհրդանիշը և շարունակում է միավորել մեր ժողովրդին ազգային իղձերի շուրջ։ Աննվազ է մեր ժողովրդի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունն Արցախին և ջանքեր ներդնելու՝ ի խնդիր այստեղ ապրող Մեր զավակներիդ իրավունքների պաշտպանության», - ընդգծեց Հայրապետը՝ կարևորելով ազգի ուժերի համախմբումը Արցախում ծանր պատերազմի հետևանքով ավերակված տների, դպրոցների, հիվանդանոցների վերականգնման, սրբատեղիների պահպանության գործում։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամեց արցախցիներին և համայն հայ ժողովրդին Աստծուն ապավինած, հույսով ու լավատեսությամբ յուրաքանչյուրն իր տեղում, յուրաքանչյուրն իր չափով նպաստելու Արցախի, մեր ժողովրդի կյանքի վերազարթոնքին և իր հայրենի հողի վրա ազատ ու անկախ ապրելու արդար իրավունքների պաշտպանությանը։
Նորին Սրբությունը նշեց, որ, միասնաբար տոկալով ու համբերելով նեղություններին, հանձն առնելով զոհողություններ, անվերապահ նվիրումով և հանձնառություններով պիտի արժանի լինենք մեր խիզախ զավակներին, ովքեր իրենց կյանքը նվիրեցին հայրենիքին՝ պաշտպանելով Արցախ և Հայաստան մեր հայրենիքը։
Վեհափառ Հայրապետը Աստծո շնորհները, օրհնությունն ու պահպանությունը մաղթեց արցախցիներին՝ Ամարասի նվիրական սրբավայրում հայցելով բարեխոսությունը Սուրբ Գրիգորիս Հայրապետի և աղոթելով, որ Աստված երկնային բարձունքներում խաղաղության մեջ հանգչեցնի հոգիները հայրենիքի պաշտպանության մարտերում զոհված հայորդիների, ապաքինություն պարգևի վիրավորներին, շուտափույթ դարձ՝ գերիներին և անհայտ կորածներին, մխիթարություն՝ հարազատներ կորցրած ընտանիքներին։
Նորին Սրբությունը հայցեց, որ Աստված օրհնի մեր ժողովրդի ջանքերը հանուն հայրենիքի և հանուն ազգային մեր իղձերի իրագործման:
Իր օրհնությունը ժողովրդին բաշխելուց հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր խոնարհումը բերեց Ս․ Գրիգորիս Հայրապետի շիրիմին, ապա ծանոթացավ Ամարասի վանքի հիմնանորոգման աշխատանքներին։
Այնուհետև հայրապետական պատվիրակությունն ուղղվեց դեպի Մաճկալաշեն համայնք, ուր Ամենայն Հայոց Հայրապետը հանդիպում ունեցավ համայնքի զոհված հայորդիների ընտանիքների հետ՝ բերելով իր մխիթարությունն ու օրհնությունը։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
Նմանատիպ նյութեր
2637 դիտում
15:30 22-05-2019
Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցը կանվանափոխվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի
1204 դիտում
20:52 16-03-2024
Գրիգոր Լուսավորչի մասունքները բերվել են Խոր Վիրապ վանական համալիր
1259 դիտում
20:34 16-12-2022
Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի հիշատակության օրը սրբի մասունքները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հնարավոր չէ տանել Արցախ
Այս բաժնից
724 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
748 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»