2454 դիտում
21:41 05-06-2021
«Մեծ յոթնյակը» պատմական համաձայնության է հասել հարկերի հարցում
«Մեծ յոթնյակի» ֆինանսների նախարարները Լոնդոնում հասել են պատմական համաձայնության, որի կիրառման շնորհիվ համաշխարհային խոշորագույն ընկերությունները կզրկվեն հարկերից խուսափելու հնարավորություններից: Հաղորդում է «Ազատությունը»։
Մոլորակի տնտեսապես առավել զարգացած յոթ պետությունները վճռել են, որ կորպորացիաների նվազագույն եկամտահարկը պետք է կազմի 15 տոկոս:
Եկամուտը պետք է հարկվի ոչ թե ընկերության գրանցման երկրում, այլ այն երկրներում, որտեղ տվյալ ընկերությունը եկամուտ է ստանում իր արտադրության կամ մատուցած ծառայությունների համար:
Անցած տասնամյակներում խոշոր միջազգային մի շարք ընկերություններ, Google-ը, Amazon-ը, Facebook-ը և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մնացած հսկաները միլիարդավոր դոլարների հարկերից են խուսափել:
Այսօրվա պայմանավորվածությունները կընդգրկվեն հունիսի 11-ից 13-ը Բրիտանիայում գումարվող «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի օրակարգում:
7 պետությունների ղեկավարներից բացի, այդ գագաթնաժողովի մասնակիցների թվում կլինեն Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Ավստրալիայի, Հնդկաստանի, Հարավային Կորեայի և Հարավաֆրիկյան Հանրապետության ղեկավարներն, ինպես նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Նգոզի Օկոնդժո-Իվեալան:

Նմանատիպ նյութեր
4304 դիտում
16:17 23-04-2018
«Մեծ յոթնյակը» հանդես է եկել հակառուսական պատժամիջոցները պահպանելու օգտին
964 դիտում
13:46 18-04-2023
Մեծ Յոթնյակը որոշել է սառեցված թողնել ռուսական ակտիվները մինչեւ Ուկրաինայում հակամարտության ավարտը
748 դիտում
16:27 20-05-2023
«Մեծ յոթնյակը» եզրափակիչ հռչակագրում հաստատել է աջակցությունն Ուկրաինային
Այս բաժնից
805 դիտում
18:58 15-01-2025
Մոսկվան ու Կիևը 25-ական գերի են փոխանակել
931 դիտում
18:20 15-01-2025
Թուրքական հետախուզությունը սպանել է PKK-ի բարձրաստիճան անձի