211652_close_icon
views-count5645 դիտում article-date 14:13 08-06-2021

Նիկոլը վերաբերվում է ուրիշի երեխաներին ոնց ուզում է. կուզենա՝ կսպանի, կուզենա՝ տեսախցիկների առջև ելակ կտա. Մ. Մինասյան

Ինչպես է Նիկոլը վերաբերվում գերիներին։ Շատ պարզ՝ ոնց ուզում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ կիսվելով պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի հրապարակած տեսանյութում, որում Նիկոլ Փաշինյանը նշում է. «Գերիները մեզ կներեն մի ամիս, երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար»:

«Նիկոլը վերաբերվում է ուրիշի երեխաներին, կրկնում եմ, ոնց ուզում է, ինչպես իր սեփականություն. կուզենա՝ կսպանի, կուզենա՝ տեսախցիկների առջև ելակ կտա, ինչպես երկնային մանանա, կուզենա՝ կթույլատրի, որ հուղարկավորեք, չի ուզենա՝ նկուղում կպահի, կուզենա՝ հերոսի կոչում կտա, չի ուզենա՝ անանուն զոհ կդարձնի՝ «պլյուս-մինուս 50 հոգանոց»...

Նիկոլը վերաբերվում է ձեր երեխաներին ճիշտ հակառակը, ինչպես դուք վերաբերվում էիք իր երեխաներին։ Դուք նրա երեխաներին աստվածացնում էիք, նա ձեր զավակներին վերաբերվում է որպես անձնական սեփականություն։ Ու քանի որ իրեն ներվեց դավաճանված պատերազմում երեխաներին մսաղաց նետելը, չկրակող ՀՕՊ-ի տակ պահելը, առանց զրահաբաճկոնի ու սաղավարտի առաջին գիծ ուղարկելը, սառնարաններում դիակները ամիսներով փտեցնելը, սխրանքների և մահվան հանգամանքները գաղտնիացնելը, զանգվածային գերեվարումն ու հետ բերելու ոչ մի փորձ չանելը, ահա այդքանից հետո երեկ նա արդեն շատ հանգիստ ձայնով հայտարարել է, թե որոշել է, որ գերի տղաները պետք է հանուն հայրենիքի մեկ-երկու ամիս ավելի մնան ադբեջանական բանտերում:

Ու քանի որ մինչև այդ ինչ անում էր, բոլորը լուռ էին, հիմա էլ հույս ունի, որ կշարունակվի նույն կերպ:

Ահա այսպիսին էր քարոզարշավի առաջին օրը։

Ահա այսպիսին է ընտրողների ճնշող մեծամասնության կողմից ընտրված, ժողովրդի ճնշող մեծամասնության կողմից բազմիցս պաշտպանված, Արցախը հանձնած, տղաներին սպանած, Հայաստանի օկուպացիան չկանխած, բայց հանրության մի մասի կողմից մինչ օրս պահվող «փրկչի» իրական դեմքը»,- գրել է Մինասյանը:

Նմանատիպ նյութեր