211652_close_icon
views-count1788 դիտում article-date 23:44 08-06-2021

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողներն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, համագործակցելով Լոռու մարզային վարչության տարածքային այլ բաժինների գործընկերների հետ,  հունիսի լույս 4-ի գիշերը իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ ապօրինի ծառահատումների դեպքերը կանխարգելելու և  բացահայտելու համար։

Արդյունքում՝ բաժնի սպասարկման տարբեր հատվածներում, այդ թվում՝ Վանաձոր-Դիլիջան ճանապարհին,  հայտնաբերվել և պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել «ԿամԱԶ», «Զիլ», «ԳԱԶել» և «Ֆորդ» մակնիշի մի քանի ավտոմեքենա։

Տրանսպորտային միջոցները բարձված էին ընդհանուր 25 խորանարդ մետրից ավելի փայտանյութով։

Վարորդները բեռի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չեն ներկայացրել։ Պարզվել է, որ ծառերը հատվել են Լոռու և Տավուշի մարզերի անտառներից։ Նշանակվել են մասնագիտական ստուգումներ։

Ոստիկանության Գուգարքի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր