2727 դիտում
19:07 13-06-2021
Արմավիրի նախկին քաղաքապետը կալանավորվել է. Դատախազություն
«Դատարանը բավարարել է Արմավիրի նախկին քաղաքապետ, 2021թ․ հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Ռ․ Խ․-ի (Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը,- խմբ.) և Ջանֆիդա գյուղի բնակիչ Գ․ Պ․-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունները, նրանք կալանավորվել են», այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«Հիշեցնեմ, որ հունիսի 10-ին ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում Ջանֆիդա գյուղում գտնվող Գ. Պ.-ի տանը վերոնշյալ երկու անձինք բռնվել էին 9.000.000 ՀՀ դրամ ընտրակաշառքի գումարի փոխանցման պահին։
Երեկ նշված դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը, օրենքով սահմանված կարգով ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին միջնորդություններ էր ներկայացրել ընտրություններին մասնակցող դաշինքի պատգամավորության ցուցակում ընգրկված Ռ․ Խ-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու նպատակով, որոնք ԿԸՀ-ն բավարարել էր։
Ռ․Խ-ին և Գ․Պ-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ խմբի կազմում նախնական համաձայնությամբ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքի օգտին քվեներ ապահովելու և Ջանֆիդա գյուղի երկու կամ ավելի անձանց շրջանում ընտրակաշառք բաժանելու նպատակով 9մլն ՀՀ դրամ փոխանցելու համար»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1111 դիտում
14:33 28-11-2022
ՀՀ քաղաքացին օժանդակել է ամուսնուն՝ կատարելու պետական դավաճանություն, նա կալանավորվել է. Դատախազություն
Այս բաժնից
967 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
844 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
742 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին