Կախվածությունների բուժման կենտրոնում բարեփոխումներ են կատարվել. ստացիոնար բուժում է ստանում 32 անձ
Կախվածությունների բուժման ազգային կենտրոնը և՛ ստացիոնար, և՛ ամբուլատոր բուժում ստացողներին արդեն ընդունում է վերանորոգված ու վերազինված շենքում:
«Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է կենտրոնի տնօրեն, թմրաբանության գծով խորհրդատու Սուրեն Նազինյանի հետ՝ տրամադրվող ծառայությունների, հոգեմետ և հոգեներգործուն նյութերից կախվածություն ունեցողների բուժման և այլ հարցերի շուրջ:
Կախվածությունների բուժման ազգային կենտրոնը
վերանորոգվել և վերազինվել է
Կենտրոնը զբաղվում է քիմիական և ոչ քիմիական կախվածությունների բուժմամբ:
Տեղակայված էեն լաբորատոր ախտորոշիչ բաժանմունք, պահեստ, մեթադոնային, փոխարինող բուժման հատված, վարչական հատված, դիսպանսերային բաժանմունք, ստացիոնար բաժանմունք, տոքսիկոքիմիական լաբորատորիա: Այստեղ տրամադրվում է նաև սոցիալ-հոգեբանական աջակցություն:
«Հոգեբանական ծառայությունը մատուցվում է ոչ միայն կախվածություն ունեցող անձանց, այլև հարկ եղած դեպքում նաև նրանց ընտանիքի անդամներին, հարազատներին: 2020 թվականին մեր կենտրոնում իրականացվել է նաև ջրահեռացման և ջրամատակարարման համակարգի փոխարինում: Հին կահույքն ամբողջությամբ փոխարինվել է նորով՝ հարմարավետ մահճակալներ, անհատական պահարաններ, նոր սեղաններ ու աթոռներ»,- ասաց Նազինյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։