211652_close_icon
views-count1510 դիտում article-date 15:38 15-06-2021

«Դեպի իրական ընդդիմություն». ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը «Դեպի իրական ընդդիմություն» վերտառությամբ թռուցիկի տեքստ է հրապարակել:

Ստորեւ ներկայացնում ենք այն.

«Ինչ պետք է իմանա շարքային ընտրողը 2021 թվականի հունիսի 20-ին ընտրատեղամաս գնալուց՝

ոչ մի դեպքում ձայն չտալ № 3 քվեաթերթիկում նշված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որի առաջատարն ունի լուրջ հոգեկան խնդիրներ, ինչը նույնիսկ փաստել են նրա սեփական թիմակիցները, հասուն տղամարդ, ով նախամարդու օրինակով մուրճը ձեռքին օրը ցերեկով հայտնվում է հանրային միջավայրում ու, աջ ու ձախ թափահարելով, սպառնում է բոլորի անվտանգությանը: Հարց՝ ի՞նչ կզգայիք ու ինչպե՞ս կվարվեիք, եթե նման մեկին պատահաբար հանդիպեիք փողոցում,

№ 3 քվեաթերթիկում նշված ուժին ընտրելու դեպքում Դուք զրկվելու եք 44-օրյա պատերազմով արձանագրված արդյունքների իրական պատճառները, Նիկոլի դավաճան լինել-չլինելը պարզելու, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հնարավորությունից,

ձայն տալով № 3 քվեաթերթիկում ընտրված քաղաքական ուժին՝ Դուք նպաստելու եք Հայաստանի Հանրապետության աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխությանը, ՆԱՏՕ-ի հետ (իսկ այս տարածաշրջանում այդ բլոկը ներկայացնում է Թուրքիան) չհաշվարկված սիրախաղերի արդյունքում Հայաստանը կորցնելու է դարավոր, վստահելի դաշնակիցներին, ներքաշվելու է հրդեհվող տարածաշրջանի անվերջ պատերազմների մեջ, վերջնականապես կորցնելու ենք ոչ միայն Արցախը, այլև մեր ազգային դեմքն ու նկարագիրը, վտանգելու ենք երկրի տարածքային ամբողջականությունը՝ հայոց պետականությունը վերածելով թուրքական վիլայեթի,

ընտրելով № 3 քվեաթերթիկում նշված ուժին, որը բացի պետական պարտքն ավելացնելուց, բյուջեն ամեն կերպ մսխելուց, ջարդ ու փշուր անելուց զատ ոչնչով աչքի չի ընկել՝ Հայաստանի Հանրապետությունը կորցնելու է քայքայված տնտեսությունը վերականգնելու և մրցունակ դարձնելու հնարավորությունը,

ընտրելով № 3 քվեաթերթիկում նշված ուժին՝ կորցնելու եք ԵԱՏՄ տնտեսական խոշորագույն շուկան, հազարավոր գործարարներ զրկվելու են ռուսաստանյան տնտեսական դաշտ դուրս գալու հնարավորությունից, արմատապես կրճատվելու է Ռուսաստան-Հայաստան տրանսֆերային հոսքը, վտանգվելու է Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցների բիզնես գործունեությունը, անձնական անվտանգությունը, բարձրանալու է նրանց շատերին Հայաստան դեպորտացնելու ռիսկը,

ընտրելով № 3 քվեաթերթիկում նշված ուժին՝ դուք փաստացի ձայն եք տալու այլակարծությունը բացառող, հասարակությանը սևերի ու սպիտակների դասաբաժանողներին, ազգային էլիտաներին անթաքույց պատերազմ հայտարարածներին: Սրա արդյունքում Հայաստանի Հանրապետությունն անխուսափելիորեն կանգնելու է ազգային պառակտման, քաղաքացիական պատերազմի շեմին, որպես հետևանք արձանագրելու է արտագաղթի աճի տեմպերի արագացում, բարդույթավորված «աբիժնիկի» անսահմանափակ դիկտատուրայի հաստատում,

№ 3 քվեաթերթիկում նշված ուժին ընտրելու դեպքում Հայաստանի Հանրապետությունը հեղեղվելու է քրեական անօրենություններով, առօրյայի անբաժան մաս են կազմելու արյունալի հաշվեհարդարները (խոստացված վենդետան)՝ խորացած նորաստեղծ քրեաօլիգարխիկ կաստայի սեփականությունը վերաբաշխելու անթաքույց մոլուցքով,

№ 3 քվեաթերթիկում նշված ուժին ընտրելու դեպքում ականատեսն ենք դառնալու ավանդական արժեքների քայքայմանը, Հայ առաքելական եկեղեցու դերի հետագա նսեմացմանը, օրակարգ թելադրող օտարածին ուժերը, աղանդները, ԼԳԲՏ համայնքը շարունակելու են իրենց քայքայիչ գործունեությունը՝ ազգը վերածելով կենդանական բնազդով ապրող զանգվածի:

Նմանատիպ նյութեր