211652_close_icon
views-count1808 դիտում article-date 20:53 16-06-2021

Հայտնի են հայկական ակումբների հավանական մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման 2-րդ փուլում

Շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման 2-րդ փուլի վիճակահանությունը։

«Մարիբոր» – «Ուրարտու» զույգի հաղթողին երկրորդ փուլում կդիմակայի շվեդական «Համարբյու» ֆուտբոլային ակումբը, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Առաջին փուլի արգելքը հաղթահարելու դեպքում Երևանի «Արարատը» երկրորդ փուլում կհանդիպի «Պայդե» («Էստոնիա»)- «Շլոնսկ» ( «Լեհաստան») զույգի հաղթողի հետ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների Լիգայի խաղարկության առաջին փուլում Երևանի «Արարատին»  բաժին է հասել հունգարական «Ֆեհերվարը»։

 

Իսկ Երևանի «Նոան» որակավորման առաջին փուլում ֆիննական ԿուՊՍ-ի արգելքը հաղթահարելու դեպքում, կհանդիպի ուկրաինական «Վորսկլայի» հետ։

ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման 2-րդ փուլի հանդիպումները կկայանան հուլիսի 22-ին և 29-ին։

Նմանատիպ նյութեր