211652_close_icon
views-count1591 դիտում article-date 22:24 15-06-2022

Կոնֆերենցիաների լիգա. Հայտնի են հայկական թիմերի հավանական մրցակիցները որակավորման երկրորդ փուլում

Այսօր՝ հունիսի 15-ին, Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Կոնֆերենցիաների լիգայի 2022/23 մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։
 
Հայաստանը մրցաշարում ներկայացնելու են «Արարատը», «Ալաշկերտը», իսկ երկրորդ փուլում՝ «Արարատ-Արմենիան»։
 
«Արարատի» մրցակիցը որակավորման առաջին փուլում կլինի մակեդոնական «Շկենդիան», իսկ «Ալաշկերտի» մրցակիցը՝ Մալթան ներկայացնող «Համրուն Սպարտանս» ակումբը։ Մրցակիցների արգելքը հաղթահարելու դեպքում երկրորդ փուլում «Արարատը» կհանդիպի լատվիական «Վալմերիայի» հետ, իսկ «Ալաշկերտը»՝ բոսնիական «Վելեսի»։
 
«Արարատ-Արմենիայի» մրցակիցը որակավորման երկրորդ փուլում կլինի «Դինիամո-Թբիլիսի»-«Պաեդե» (Էստոնիա) զույգի հաղթողը։
 
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում առաջին հանդիպումները տեղի կունենան հուլիսի 7-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ հուլիսի 14-ին։

Նմանատիպ նյութեր