211652_close_icon
views-count7307 դիտում article-date 16:16 17-06-2021

«Տեղեկություն ստացա, որ Գորիսում ԱԱԾ-ն տեռորի է ենթարկում քաղաքացիներին․ նրանց, ովքեր ներկա են գտնվել «Հայաստան» դաշինքի հավաքին, կանչում են ԱԱԾ ու «հաթաթա» տալիս, որ չքվեարկեն մեր օգտին»․ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

tert.am-ը գրում է. Հենց նոր տեղեկություն ստացա, որ Գորիսում ԱԱԾ-ն տեռորի է ենթարկում քաղաքացիներին․ նրանց, ովքեր ներկա են գտնվել «Հայաստան» դաշինքի հավաքին, հերթով կանչում են ԱԱԾ ու «հաթաթա» են տալիս, պնդում են, որ ընտրություններին չքվեարկեն հօգուտ «Հայաստան» դաշինքի։ Այս մասին «Հայաստան» դաշինքի՝ Մարտունիում կայացած քարոզարշավին հայտարարեց դաշինքի անդամ, «Վերածնվող Հայաստան» կույսակցության ղեկավար Վահե Հակոբյանը։

Նա համոզմունք հայտնեց, թե դա տեղական ղեկավարների մակարդակ է կրում, քանի որ ուժային համակարգում կան սպաներ, որոնք մոռացել են՝ ինչ է նշանակում սպայի պատիվ, և ապաշնորհին հաճոյանալու համար փորձում են նման քայլեր ձեռնարկել։

«Համոզված եմ՝ դա համատարած բնույթ չի կրում, բայց, օգտվելով առիթից, ուզում եմ ուշադրություն հրավիրել այդ փաստի վրա, և հերթական անգամ հարց ուղղել ԱԱԾ-ի և Ոստիկանությանը ղեկավարությանը՝ հունիսի 21-ից հետո ի՞նչ եք անելու, ինչպե՞ս եք պատասխանելու մեր հարցերին, մի մոռացեք՝ ինչի համար եք կրում այդ ուսադիրները»,-ասաց նա։

Հակոբյանը նաև հայտնեց, որ և՛ երեկ, և՛ այսօր ինֆորմացիաներ են ստացել, որ երեկ Ոստիկանությունը խոչընդոտել է դաշինքի շտաբների աշխատանքը Եղեգնաձորում և Եղվարդում։ «Եղվարդում անհիմն բերման են ենթարկել մեր աշխատակիցներին, ապօրինի կերպով խոչընդոտել են նաև Եղեգնաձորի շտաբի աշխատանքը»,-նշեց նա։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր