211652_close_icon

Կարող եմ փաստել և հավաստիացնել, որ բժիշկ Չարչյանի տարիների բժշկելու առաքելությունն ամուր հիմք է հավատի ու վստահության. Արմեն Մուրադյան

views-count5238 դիտում article-date 13:17 19-06-2021
Արմեն Մուրադյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Պրոֆեսոր Արմեն Չարչյանի դերը բժշկության զարգացման գործում անքննարկելի է, որպես բժիշկ, չեմ կարող հաշտվել կոլեգայիս ազատությունից զրկման փաստի հետ և խնդրում եմ իրավապահներին վերանայել բժիշկ, պրոֆեսոր Չարչյանի ազատությունից զրկելու փաստը և Բժշկին ազատ արձակել:

Լինելով բժիշկ չեմ կարող իրավական գործընթացների և քրեական օրենսգրքի հոդվածների մեկնաբանությունը վերլուծեմ և գնահատեմ, այլ  պարզապես կարող եմ փաստել և հավաստիացնել, որ բժիշկ Չարչյանի տարիների բժշկելու առաքելությունն ամուր հիմք է հավատի ու վստահության և կարծում եմ, որ նա  արժան է հատուկ վերաբերմունքի»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր