211652_close_icon
views-count1081 դիտում article-date 20:36 03-07-2023

ՄԻՊ-ում իրականացվում է մամուլում տարածված հրապարակումների մշտադիտարկում

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացվում են Բարձրագույն դատական խորհրդի սույն թվականի հուլիսի 3-ի նիստի ընթացքում լրագրողների մասնագիտական գործունեության սահմանափակումների առնչությամբ մամուլում տարածված հրապարակումների մշտադիտարկում և ուսումնասիրություն՝ դատական վարույթին չմիջամտելու սկզբունքի պահպանմամբ: Այս մասին հայտնել է ՄԻՊ գրասենյակը։

«Մասնավորապես, խնդրի առնչությամբ իրականացվում է միջազգային չափանիշների ու ներպետական օրենսդրական կարգավորումների համակողմանի ուսումնասիրություն՝ լրագրողների գործունեության անխոչընդոտ իրականացման ու պետական մարմինների հաշվետվողականության ապահովման, ինչպես նաև պետական մարմինների բնականոն գործունեության երաշխավորման իրավական պահանջների հաշվառմամբ:

Ուսումնասիրությունների արդյունքները կներկայացվեն դրանք ամփոփելուց հետո»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր