211652_close_icon
views-count12136 դիտում article-date 20:36 22-06-2021

Աջափնյակում մեծ բանդա է գործում. մեր աշխատակիցների կյանքին վտանգ էր սպառնում. Հայկ Մարության. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. Նախորդ տարվա դեկտեմբերից մինչև այսօր Աջափնյակ վարչական շրջանում իրավախախտման վերաբերյալ կազմվել է 60 վարչական արձանագրություն, որից 45-ը համայնքային հողամասի վրա, 15-ը՝ սեփական հանդիսացող հողամասի վրա։ Այս մասին ավելի հետաքրքիր է՝ քանդում և ապամոնտաժում է իրականացվել թվով 34 հասցեներում։ Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Աջափնյակում օրեցօր ավելանում են ապօրինի կրպակներն ու շինությունները։

«Աջափնյակ վարչական շրջանում ապօրինի շինարարության հարցում գործում է հանցավոր խումբ, որում ներգրավված են բազմաթիվ մարդիկ պետական մարմիններից, դատական համակարգից, թաղային հեղինակություններ։ Նամակներ են ուղարկվել և՛ Գլխավոր դատախազին, և՛ ԱԱԾ տնօրենին, և՛ ոստիկանապետին, որտեղ կետ առ կետ նկարագրված են սխեմաները, թե ինչ սխեմաներով են գործում։ Այդ սխեմաների մեջ ներգրավված են բազմաթիվ մարդիկ տարբեր պետական մարմիններից, դատական համակարգից, թաղային հեղինակություններ։ Կներեք այս բառիս համար՝ մի մեծ բանդա է գործում, և մենք մեր լիազորությունների սահմաններում իսկապես ամեն ինչ անում ենք»,-ասաց նա։

Մարությանը նշեց՝ քաղաքապետարանի աշխատակիցների կյանքին վտանգ էր սպառնում. «Եթե այդ օրը մեր աշխատակիցները կանգ չառնեին, շատ հավանական էր, որ այդտեղ կարող էր մարդասպանություն տեղի ունենալ, որովհետև 40-50 հոգի ոչ սթափ վիճակում, զինված, մեր 7-8 մեր աշխատակից ու 3 ոստիկան, ուղղակի հարձակվել են իրենց վրա։ Սա արդեն աբսուրդի է հասնում»:

Վերջինս շեշտեց, որ քիչ է մնացել մինչ այն պահը, որ կտրուկ գործողություններ անեն:

Մանրամասները՝ տեսանյութում

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մի քանի օր է, SHAMSHYAN.com-ը Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան, Մարգարյան, Բեկնազարյան, Էստոնական, Աբելյան, Ֆուչիկի փողոցների բնակիչներից ահազանգեր է ստանում, որ ինչ-որ անձինք կեսգիշերից անց նշված հատվածներում կանաչ գազոնների վրա գաղտագողի կամ կրպակներ են տեղադրում կամ կառուցում։ Անգամ աբսուրդը հասել է նրան, որ կրպակ են տեղադրել տրանսպորտային կանգառի համար նախատեսված վայրում։ Ահազանգողներն ասում էին. «Հետաքրքիր է, որտե՞ղ է Երևանի քաղաքապետը, վարչական շրջանի ղեկավարը, տարածքի ոստիկանապետը։ Մի՞թե այդ աստիճան կույր են, որ չեն տեսնում, թե ինչ անարխիա է տիրում։ Ո՞վ էր տեսել՝ կանաչ գազոնների, կանգառների բնակիչների լուսամուտների տակ գող կատվի նման էս ձևի կառույցներ տեղադրեն։ Էդ, որ քաղաքապետն իրեն ճղում էր, թե Երևանը մաքրվելու է նման զիզի-բիզի բաներից, բա հիմա ի՞նչ է մտածում։ Իսկ միգուցե նրա մոտ ճամպրուկային տրամադրությո՞ւն է։ Իսկ թաղապետն ու տարածքի ոստիկանությունը, չենք կարծում, թե տեղյակ չեն լինի այս անարխիային։

Ուզում ենք հավատալ, որ սրա վերջը կտան։ Նախկիններին էին մեղադրում կանաչ գազոններն ու կանգառներն ապականելու գործում, հիմա նախկիններին տվիք-անցաք։ 

 

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր