211652_close_icon
views-count36731 դիտում article-date 11:43 25-06-2021

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են Range Rover-ն ու ВАЗ 2106-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Աբովյան-Նոր Գյուղ ավտոճանապարհին բախվել են Կապուտան գյուղի բնակիչ՝ 53-ամյա Արամ Ք-ի վարած ՎԱԶ 2106 մակնիշի և Երևանի բնակիչ՝ 67-ամյա Գուրգեն Զ-ի վարած Range Rover մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «06»-ի ուղևորներ՝ Կապուտան գյուղի բնակիչներ, 31-ամյա Վահագն Բ-ն, 23-ամյա Մխիթար Հ-ն և 27-ամյա Վաչագան Հ-ն մարմնական վնասվածներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիրան Քոթանջյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր