211652_close_icon
views-count1473 դիտում article-date 11:56 25-06-2021

Ինչպես պետք է Արցախի շահառու քաղաքացիներն ստանան գազի և էլեկտրաէներգիայի փոխհատուցման գումարները

Վարձակալական հիմունքներով համատեղությամբ միևնույն հասցեում բնակվող և որպես մեկ բնակիչ բաժանորդ հանդիսացող քաղաքացիների` ԱՀ Կառավարության 2020թ. դեկտեմբերի 1-ի N 626-Ն որոշման մեջ սահմանված՝ Արցախի բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման աջակցության միջոցառման 5-րդ կետի շահառուների փոխհատուցումը կատարվում է նշված հասցե ստուգայց կատարելուց և դիմումը ստորագրելուց հետո։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Փետրվար, մարտ, ապրիլ ամիսների շահառու քաղաքացիներին հասանելիք գազի և էլեկտրաէներգիայի փոխհատուցման գումարները՝ օրերի հաշվարկով (եթե շահառուն գրանցվել է փետրվարից հետո կամ մինչև մայիսի 1-ը խզել է պայմանագիրը), փոխանցվում է շահառուի անձնագրին կամ ներկայացված Արցախբանկի հաշվեհամարին 7-10 օրյա ժամկետում:

Քաղաքացիները հասցե փոխելու դեպքում պետք է ներկայանան նախարարություն յոթնօրյա ժամկետում: Նոր անձնագիր ստանալու դեպքում էլ պատճենը պետք է բերել, որպեսզի գումարը ստանալուց խնդիրներ չառաջանան:

Խնդիրներ առաջանալու դեպքում կարող եք կապվել՝ 047 97 77 91։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր