123846 դիտում
13:15 28-06-2021
Արտակարգ իրավիճակ՝ Արարատի մարզում. բնակիչները փակել են ճանապարհը՝ պահանջում են պատկան մարմիններից հստակ պատասխան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 28-ին, բողոքի ակցիա է տեղի ունենում Արարատի մարզում։ Արարատ քաղաքի և Արարատ գյուղի մեծ թվով բնակիչներ՝ ի նշան բողոքի, փակել են Արարատ գյուղ, Արարատ քաղաք տանող ճանապարհը՝ պահանջելով, որպեսզի ճանապարհաշինարարները, վերջապես, ավարտին հասցնեն 7 ամսից ավելի բարձիթողի մատնված 5-8 կմ-անոց ճանապարհի վերջնական վերանորոգման աշխատանքները։
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ակցիայի մասնակիցներն ասում էին. «7-8 ամիս է, փոշի ենք կուլ տալիս։ Էդ ճանապարհը, ասեցին՝ կապիտալ վերանորոգվելու է, բայց գործը կիսատ թողեցին ու մինչ այսօր էլ չգիտենք, թե երբ ավարտին կհասցնեն։ Ամառվա այս տապին չենք կարողանում դուռ, լուսամուտ բաց թողնել, չենք կարողանում էդ հատվածով ոտքով անցնենք, մի թեթև քամի՝ փոշին գրոհում է մեզ։ Քանի ամիս է, խոստանում են, թե աշխատանքներն ավարտին են հասցնելու, բայց սայլը տեղից չի շարժվում։ Ստիպված ենք դիմում այս ծայրահեղ քայլին, որպեսզի պատկան մարմինները խոսքից անցնեն գործի։ Երբ նոր էին սկսել աշխատանքները, ոգևորվել էինք, ուրախացել, ճանապարհաշինարարները մեզ խոստանում էին, թե 2-3 ամսում որակյալ ճանապարհ ենք ունենալու, իսկ եթե սա է որակյալ ճանապարհը, ավելի լավ է՝ մնար նախկին կիսաաֆալտապատ վիճակը։ Երեխաներին չենք կարողանում դպրոց ու մանկապարտեզ ճանապարհել. մաքուր հագնցնում, ուղարկում ենք, փոշոտված, իսկ եթե անձրև է լինում, ցեխոտված գնում են դպրոց ու վերադառնում տուն։
Մենք ոչ մի քաղաքական թիմի անդամ չենք, թող հանկարծ չփորձեն մեր բողոքի ակցիան քաղաքականացնեն։ Պարզապես էլ տեղ չկա, ստիպված ենք դիմել այս քայլին, որպեսզի մեր ձայնը լսելի լինի, ու պատասխանատուները, վերջապես, սկսեն սկսված լավ գործի շարունակությունը ու մենք էլ ունենանք որակյալ, մաքուր, ասֆալտապատ ճանապարհ։
Տեղում ծառայություն են կատարում ոստիկանության Արարատի բաժնի և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները։
Այս պահին բողոքի ակցիայի մասնակցիների հետ բանակցություններ են վարում Արարատի մարզպետարանի պաշտոնյաները՝ խոստանալով, որ աշխատանքները կվերսկսվի, և քաղաքացիները կարճ ժամանակում կտեսնեն իրենց աշխատանքի արդյունքը, այն է՝ որակյալ ճանապարհը կհանձնվի շահագործման։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+