211652_close_icon
views-count1333 դիտում article-date 09:49 30-06-2021

Անիշխան Հայաստան․ երկիրը շարունակում է կառավարվել իներցիայով, նախկին ավանդույթներով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Չնայած հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններն արդեն անցյալում են, սակայն Հայաստանում անիշխանություն է տիրում, և երկիրը, կարծես թե, կառավարվում է իներցիայով: Այս պահին կառավարությունում բոլորը պաշտոնակատարներ են, կան գերատեսչություններ, որտեղ հրաժարականներ են սկսվել, և այս պարագայում դժվար է ասել, որ կառավարությունն աշխատում է այնպես, ինչպես պետք է:

Ընդ որում, երկրում այս անիշխանության մթնոլորտը արդեն երկար ժամանակ է: 2020 թվականն առհասարակ բարդ ստացվեց Հայաստանի համար, իսկ սեպտեմբերի 26-ից հետո սկսված պատերազմը երկիրը դրեց իներցիայի մեջ, և այն սկսեց պարզապես չկառավարվել այս իշխանությունների կողմից: Այդ ամենին գումարվեցին նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունները, քարոզարշավը, և իշխանություններն առհասարակ մոռացան երկիր կառավարելու մասին՝ զբաղվելով բացառապես քարոզարշավով:

Դրա վառ ապացույցն է այն հանգամանքը, որ քարոզարշավի ժամանակ կառավարության անդամների մեծ մասը, նաև մարզպետները գտնվում էին արձակուրդում՝ մոռանալով երկրի խնդիրների մասին: Եվ չնայած այդ ամենն անցյալում է, և թվում էր, թե նորընտիրները պետք է լծվեն աշխատանքի, սակայն նույն վիճակն է, ոչինչ չի փոխվել, և երկիրը շարունակում է կառավարվել իներցիայով, նախկին ավանդույթներով»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր