211652_close_icon
views-count1802 դիտում article-date 15:54 03-07-2021

Իրանը հերքել է Իրաքում և Սիրիայում ԱՄՆ անձնակազմի վրա հարձակման մեղադրանքները

 Իրանը հերքել է Միացյալ Նահանգների կողմից հնչեցված մեղադրանքներն այն մասին, թե պաշտոնական Թեհրանն աջակցել է Իրաքում և Սիրիայում ամերիկյան ուժերի վրա հարձակումներին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Իրանի պետական լրատվական գործակալությունը:

Ավելի վաղ ԱՄՆ-ն ասել էր Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդին, որ հարձակումներ է իրականացրել Սիրիայում և Իրաքում Իրանի կողմից աջակցության ստացող զինյալների դեմ՝ ցանկանալով զսպել նրանց ԱՄՆ անձնակազմի կամ օբյեկտների վրա հետագա հարձակումներից:

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ Մաջիդ Թախտ Ռավանչին հայտնել է, որ ցանկացած պնդում այն մասին, թե Իրանը որևէ հարձակում է ձեռնարկել Իրաքում ամերիկյան անձնակազմի կամ օբյեկտների վրա, սուտ է և անհիմն: Նա նշել է, որ նման հայտարարությունները «զուրկ են փաստացի կամ իրավական հիմքերից»՝ հավելելով, որ հենց ԱՄՆ-ն է միջազգային իրավունքի կոպիտ խախտում իրականացրել:

Նմանատիպ նյութեր