211652_close_icon
views-count21458 դիտում article-date 21:50 03-07-2021

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. ճակատ-ճակատի բախվել են ծիրանով բարձված Honda-ն ու ՎԱԶ-2110-ը. Honda-ն հայտնվել է ձորակում, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
 
Ժամը 17:30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 94 կմ-ին բախվել են Լոռու մարզի բնակիչ, 33-ամյա Սուրեն Մամյանի վարած Honda մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ, 34-ամյա Հայկարամ Սիմոնյանի վարած ՎԱԶ-2110 մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ՎԱԶ-ի ուղևորներ, Արագոծոտնի մարզի բնակիչներ, 29-ամյա Միշա Սիմոնյանն  ու 26-ամյա Հովհաննես Գաբրիելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն:
 
Օպերատիվ է գործել Ապարանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը:
 
Բախման հետևանքով Honda-ն, որը բարձված է եղել ծիրանով, դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում:
 
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
 
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Աղաջանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
 
Օպերատիվորեն ժամանել է նաև «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:
 
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արագածի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
 
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր