50676 դիտում
13:52 23-09-2022
Ավտովթար՝ Կոտայքի մարզում. ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու ՎԱԶ 21010-ը, կան վիրավորներ, BMW-ն հայտնվել է բաժանարար գոտում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 13 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ՝ 30-ամյա Սերյոժա Ա-ի վարած ՎԱԶ 21010 մակնիշի և Երևանի բնակիչ՝ 23-ամյա Ռուբեն Ա-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի վարորդն ու ՎԱԶ 21010-ի ուղևոր՝ Արագածոտնի մարզի բնակիչ, 39-ամյա Սարգիս Խ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» ԲԿ։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի և ավագ տեսուչ Աշոտ Մխիթարյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հենրի Կոստանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+