211652_close_icon
views-count21747 դիտում article-date 14:31 05-07-2021

Արտակարգ իրավիճակների նախարարի կարգադրությամբ 2 օր շարունակ ջրափրկարար-ջրասուզակները որոնում էին Սյունիքի մարզում ջրահեղձ եղած 30-ամյա տղամարդու դին. նրանց հաջողվել է այսօր հայտնաբերել դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` հուլիսի 5-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարրական ջոկատի փրկարարները և Սևանից ժամանած ջրասուզակները Սյունիքի մարզի «Սրտաձև» կոչվող լճում լողալիս դեռևս չբացահայտված հանգամանքներում ջրահեղձ եղած Երևանի բնակիչ՝ 30-ամյա Գարիկ Տափանոսյանի դին հայտնաբերել և դուրս են բերել նշված հատվածից։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, որոնողական աշխատանքները տևել են 2 օր, որին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի կարգադրությամբ ներգրավվել են նաև ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրափրկարար-ջրասուզակները։

Նախ ժամեր շարունակ ջչափրկարարներն իրականացրել են տարածքի հետախուզում մինչև այն պահը, երբ մութն արդեն խանգարել է աշխատանքնեին։ Այնուհետև այսօր առավոտյան ժամը 06։00-ից ջրափրկարարները շարունակել ու ժամը 10։00-ի սահմաններում հայտնաբերել են Գ. Տափանոսյանին, ում դին մեծ դժվարությամբ դուրս են բերել և մոտեցրել Մեղրիի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։

Որոնողական աշխատանքներին ներգրավված են եղել նաև ոստիկանության Մեղրիի բաժնի համայնքային հետաքննական և քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Գևոգ Կիրակոսյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ ոստիկանության Մեղրիի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր