1250 դիտում
17:14 06-07-2021
Արցախի ԱԺ-ում քննարկվել; են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հուլիսի 6-ին ԱՀ Ազգային ժողովում կազմակերպվեց քննարկում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման թեմայով: Նախաձեռնությունը Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն էր: Քննարկմանը ներկա էր նախարար Հայկ Խանումյանը:
Արցախի հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված 2021 թվականի պետական աջակցության ծրագիրը ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Սմբատ Պետրոսյանը:
Նա նախ անդրադարձավ 6-12 ամսվա կտրվածքով կարճաժամկետ ծրագրին, որը նախատեսվում է կազմակերպել Մարտունիում, Մարտակերտում և Ասկերանում:
Ծրագրի նպատակը ՏՏ ոլորտում աշխատուժի ստեղծումն ու մասնագետներին աշխատանքով ապահովելն է: Պետական ֆինանասավորմամբ նախատեսվում է մասնագիտական դասընթացների կազմակերպում, գրասենյակների կահավորում, աշխատանքային պայմանների ստեղծում: Համապատասխան ընկերությունների հետ պայմանգրերով էլ մասնագիտացում ստացածները աշխատանքով կապահովվեն:
Մինչև հիմա կառավարությունը ֆինանսավորում էր կրթական գործընթացը, առաջարկվող ծրագրով նաև աշխատանքի հարցն է լուծվում: Ծրագրի համար պետական բյուջեով նախատեսված 50 մլն. դրամը պլանավորում են վերադարձնել հարկերի տեսքով:
Պատգամավորները հարցադրումներ ուղղեցին ծրագրի արդյունավետության, ծախսված գումարների վերադարձման ժամկետների ու մեխանիզմների, ռազմարադյունաբերության ոլորտում հնարավոր ներդրումների վերաբերյալ:
Քննարկվեցին նաև Արցախում ՏՏ ոլորտի զարգացման երկարաժամկետ պլանավորման հետ կապված հարցեր:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի
լրատվության և հանրության հետ կապերի բաժին

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
574 դիտում
18:25 15-11-2024
Անդրադարձ է կատարվել Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին
454 դիտում
18:13 15-11-2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Տավուշի մարզ
457 դիտում
18:01 15-11-2024
Էդվարդ Ասրյանը ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում աշխատաժողովի է մասնակցել