2370 դիտում
13:12 08-07-2021
Պարոն Ավինյանի ասածը կարող ա մի քիչ կոպիտ հնչի՝ 97․711 պատվաստման դեպքից մենք չունենք ոչ մի մահվան դեպք. Փաշինյան
Մենք նկատում ենք կորոնավիրուսի հիվանդացության թվերի մի փոքր աճ եւ վերարտադրողության ցուցանիշի աճ, ինչը մեզ զգուշացնում է, որ պետք է մեծ ուշադրություն դարձնենք պատվաստումների գործընթացն արագացնելու վրա: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավնեսյանը:
Նա տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ Հայաստանում պատվաստվել է 97 711 մարդ. «Երեկ մեկ օրում ունեցել ենք 5416 պատվաստում, որը բավական լավ ցուցանիշ է եւ մենք այս տեմպը պետք է պահպանենք: Բոլոր երեք պատվաստանյութերն էլ բաց են բոլորի համար, մարդիկ կարող են ազատ ընտրել, թե որ պատվաստանյութով են ուզում պատվաստվել: Դրանք անվճար են հասանելի են եւ արդյունավետ են»,-ասաց նա:
Իր հերթին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դռնփակ քննարկումներից մեկի ժամանակ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մի լավ միտք արտահայտեց. «Մենք 97․711 պատվաստման դեպքից չունենք այնպիսի բարդություն, որը կարող էր դառնալ քննարկման առարկա: Պարոն Ավինյանի ասածը կարող է մի քիչ կոպիտ հնչի՝ 97․711 պատվաստման դեպքերից մենք չունենք ոչ մի մահվան դեպք: Բայց նույնքան կորոնավիրուսի դեպքից ունենք մինիմում 2000 մահվան դեպք»:

Նմանատիպ նյութեր
1663 դիտում
20:08 24-05-2023
Զախարովան իմ ասածը չի կարող մեկնաբանել, ինքն իմ ասածը պետք է ականջին օղ անի պարզապես. Նիկոլ Փաշինյան
1042 դիտում
15:04 08-06-2023
Որքան էլ կոպիտ հնչի, բայց հավաքական արևմուտքը խորապես չի մտածում հայ ժողովրդի մասին․ Արթուր Թովմասյան
Այս բաժնից
877 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
892 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»