211652_close_icon
views-count3848 դիտում article-date 11:40 09-07-2021

Արտակ Դավթյան, ո՞նց ես քնում, ո՞նց ես ապրում, հին կադրային սպա ես, հրամանատարներիդ հերթով շարքից հանում են. Աբրահամյան

ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյան, ո՞նց ես քեզ զգում. Հին կադրային սպա ես, հրամանատարներիդ հերթով շարքից հանում են՝ ո՞նց ես վաղը, մեկ կամ 3 տարի հետո մարտական խնդիրդ լուծելու։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այն ամենն ինչը բանակի հետ են անում՝ արժեզրկում, վարկաբեկում, քանդում, ո՞նց եք ԶՈՒ բարեփոխում անելու։

Ո՞նց եք երիտասարդներին մոտիվացնելու, բանակի շարքեր բերելու՝ պայմանագրայինի կամ սպայի կարգավիճակով, որ մի հատ էլ պրոֆեսիոնալ բանակ կառուցեք։

Ոմանք զարմանում են, որ Խաչատուրովի նման տղերքի հետ պայմանագիր չեն երկարաձգում, իսկ իմ համար, եղած իրողությունների պայմաններում, այս ու սրան նախորդած կադրային փոփոխություններն օրինաչափություն են։

Ինչի սրանց իշխանությանը մարտական գեներալներ, սկզբունքային, հայրենասեր զինվորականներ ե՞ն պետք։

Սրանց պետք են գլխիկոր, նեղ անձնական շահեր սպասարկող, իշխանական քմահաճույքներ կատարող, անտարբեր մարդիկ։

Արտակ Դավթյան, ո՞նց ես քնում, ո՞նց ես ապրում»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր