211652_close_icon
views-count2110 դիտում article-date 23:28 09-07-2021

Հայկական Կարմիր խաչի ընկերությունն աջակցում է Ղարաբաղյան հակամարտության հետևանքով տեղահանվածներին

Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով 2020 թ․ աշնանը Հայաստան տեղափոխված 14 000 անձ Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից  հուլիս ամսվա ընթացքում միանվագ կստանա 68 000 ՀՀ դրամ (ընդհանուր՝ 952 միլիոն ՀՀ դրամ)։    

Միանալով Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով 2020 թ․ աշնանը Հայաստան տեղափոխված դրամական աջակցության ՀՀ Կառավարության ծրագրին Հայկական Կարմիր խաչի ընկերությունն աջակցությունը հատկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ և ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի ֆինանսավորմամբ։

Ծրագրում ընդգրկվելու համար տեղահանված անձինք գրանցվել են նախապես՝ համապատասխան հայտ լրացնելով ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովման ծառայության կայքէջում (www.dimum.ssa.am)։
------
Միանալով ՀՀ Կառավարության  կանխիկ աջակցության ծրագրերին՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը 2020 նոյեմբերից 2021 թվականի հունիս ամիսն ընդհանուր առմամբ տրամադրել է 1 718 523  000 ՀՀ դրամ՝ աջակցելով 38 444 մարդու։ Գումարն ուղղվել է տեղահանվածների հիմնական կարիքների մատչելիության ապահովմանը, նրանց  և նրանց հյուրընկալող ընտանիքների աջակցությանը։

Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով Հայաստան տեղափոխված անձանց աջակցության մյուս տեսակների վերաբերյալ առավել մանրամասն կարող եք ծանոթանալ ՀԿԽԸ կայքում՝ https://www.redcross.am/news/people-affected-by-the-nagorno-karabakh-conflict.html ։

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ),  լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է  Շարժման հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։

 Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 101 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, Որոնում, երիտասարդական, մարդասիրական արժեքների տարածում և այլն:

Նմանատիպ նյութեր