211652_close_icon
views-count13779 դիտում article-date 17:44 13-07-2021

Հիմնադրամում հավաքված գումարներից 105 միլիոն դոլար փոխանցվել է կառավարությանը և տարբեր պաշտոնյաների կողմից յուրացվել․ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին․ «Այսօր հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ կապված Հայաստան համահայկական հիմնադրամին նվիրաբերված գումարների յուրացման հետ։

Հիշեցնեմ, որ Հիմնադրամում հավաքված գումարներից 105,000,000  ԱՄՆ դոլար գումար փոխանցվել է ՀՀ կառավարությանը և տարբեր պաշտոնյաների կողմից կանխիկացման միջոցով յուրացվել։

Այս քայլը հակաիրավական լինելուց բացի՝ ծայրահեղ հակաբարոյական է, աշխարհասփյուռ հայության կողմից հավաքված գումարներով պետք է տներ, մանկապարտեզներ, դպրոցներ կառուցվեին, մինչդեռ այդ գումարների ճակատագիրը մնացել է անհայտ։

Մենք հետևողական ենք լինելու և բոլոր այն անձինք, ովքեր նվիրաբերություն են կատարել հիմնադրամին կարող են վստահ լինել, որ յուրացված գումարները հետ են վերադարձվելու և ծախսվելու են ըստ նշանակության, իսկ դրանք յուրացրած անձինք կանգնելու են պատասխանատվության առջև»։

Նմանատիպ նյութեր