211652_close_icon
views-count1776 դիտում article-date 10:25 16-07-2021

20 նոր ուղղություն՝ 2 ամսում․ Հայաստանի օդային կապերն ընդլայնվում են․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Վերջին երկու ամսում ավելի քան 20 նոր ուղղություն է բացվել Հայաստանում, վերականգնվել են պանդեմիայի պատճառով ժամանակավորապես չեղարկված Երևան-Աթենք, Երևան-Բրյուսել, Երևան-Դամասկոս և այլ ավիաուղիներ։ Զբոսաշրջիկները ամենաշատը հենց օդային ճանապարհով են գալիս, որովհետև առաջինը բացվեց օդային սահմանը, Ցամաքային սահմանը աշխուժացավ ավելի ուշ՝ Վրաստանի հետ ցամաքային սահմանը բացվելուց հետո։ Քաղաքացիական ավիացիայի օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի պաշտոնակատար Ստեփան Փայալսյանը «Ռադիոլուր»-ին ներկայացնում է, թե ինչ նոր թռիչքներ են գործելու առաջիկայում․

«Լրիվ նոր ուղղություններ են օրինակ հուլիսի 22-ից մեկնարկող Լիոն-Երևան-Լիան ուղին, որը բուլղարական ընկերությունն է իրականացնում, ունենք Համբուրգ-Երևան ուղին, համագործակցություններ ենք ունենալու շուտով գերմանական ընկերությունների հետ, արդեն պայմանավորվածություններ կան, հայտներն ընդունված են, գերմանական «Եվրովիգս»-ը նախատեսում է օգոստոսի 5-ին Քյոլնից թռիչքներ իրականացնել շաբաթական մեկ անգամ, կրկին գերմանական «Գոնդոռ» ավիաընկերությունը հուլիսի 30-ից Ֆրանկֆուրտ-Երևան ուղղությամբ է նախատեսում թռիչքներ իրականացնել»,-ասում է Քաղաքացիական ավիացիայի օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի պաշտոնակատարը։

Սահմանափակումներ ունեն ռուսական ավիաուղիները․ եթե առաջ օրվա մեջ մի քանի չվերթ էր իրականացվում ամենապահանջված ուղղություններով, ինչպիսիք են օրինակ Երևան-Մոսկվան, ապա հիմա շաբաթվա ընթացքում մոտ 10 անգամ են չվերթներ իրականացվում։ Փոխարենը ուղիղ չվերթների նոր ուղղություններ կան, ինչից ՀՀ քաղաքացին, կարծես թե, գոհ է»։

Մանրամասն՝  թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր