211652_close_icon

Ցանկանում եմ դիմել միջազգային հանրությանը, քանի որ իմ երկրում ինձ այլևս անվտանգ չեմ զգում․ Մանվել Փարամազյանի դուստրը՝ հոր քաղբանտարկյալ լինելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Tert.am

views-count7679 դիտում article-date 13:25 16-07-2021
Մանվել Փարամազյանի դուստր Լուիզա Փարամազյանը տեսանյութով դիմում է միջազգային կազմակերպություններին և նրանց ուշադրությունը հրավիրում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունններին: Տեսանյութում նա հայտում է, որ իր հայրը քաղբանտարկյալ է։ Գրում է Tert.am-ը։  

«Մի քանի օր առաջ անօրինական կերպով ձերբակալվեց հայրս, միակ պատճառն այն է, որ հրաժարվում է ընդունել Հայաստանում իշխող օրվա ռեժիմին»,-ասաց նա և նշեց, որ իր հայրը 44-օրյա պատերազմի ընթացքում պահել ու պաշտպանում էր մեր երկրի սահմանները։

«Նրանք կարծում են, որ այդ քայլով կարող են լռեցնել հորս և մի շարք հայրենասերների»,-ասաց նա և նշեց, որ ցանկանում է դիմել միջազգային հանրությանը, քանի որ իր երկրում իրեն այլևս անվտանգ չի զգում։

Տեսանյութը՝ Tert.am
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր