52489 դիտում
20:04 16-07-2021
Կորած 2 հայ զինծառայողները հայտնվել են ադրբեջանական կողմում, բանակցություններ են ընթանում նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ
Sputnik Արմենիան գրում է. ՀՀ տարածքում օրերս կորած երկու հայ զինծառայողները հայտնվել են ադրբեջանական կողմում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին մեր աղբյուրները։
Զինծառայողները մոլորվել են և հայտնվել ադրբեջանական կողմում։ Բանակցություններ են ընթանում նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։
ՊՆ–ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ նման տեղեկատվության չեն տիրապետում։ Ավելին, այս պահին շարունակվում են տղաների որոնողափրկարարական աշխատանքները։
ՊՆ–ն հորդորում է հետևել պաշտոնական լրահոսին։
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։ Ըստ ՊՆ–ի` զինծառայողները եղել են առանց զենքի։
Նմանատիպ նյութեր
3055 դիտում
20:34 13-01-2022
Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քայլերը ադրբեջանական կողմում հայտնված հովվին վերադարձնելու ուղղությամբ. ՊՆ
Այս բաժնից
766 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
610 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
718 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված