3231 դիտում
09:49 20-07-2021
Նոր զարգացումներ կլինեն. ԵՄ-ն և ՌԴ-ն ակտիվանում են Արցախի հարցում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախի և հայ-ադրբեջանական սահմանի շուրջ նոր զարգացումներ կլինեն:
Մասնավորապես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2021 թվականի հուլիսի 20-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որտեղ նախատեսվում է դիտարկել ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա ամրապնդման հիմնական հարցերը՝ շեշտը դնելով առեւտրային ներդրումների եւ հումանիտար համագործակցության վրա։ Միևնույն ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 17-ին՝ Եվրոպայի խորհրդի նախագահ Ժան Միշելի հետ հանդիպման ժամանակ, խոսել էր հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածության եւ Ադրբեջանի նոր նկրտումների մասին:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը մասնավորապես նշել էր. «Ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում եւ հայ-ադրբեջանական սահմանին, ինչի արտահայտությունը մենք այսօր տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանի հատվածում: Ադրբեջանի հրահրած միջադեպերը թույլ չեն տալիս նաեւ սկսել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիային եւ դեմարկացիային ուղղված աշխատանքները, որոնց նույնպես ես մի քանի անգամ հրապարակային անդրադարձել եմ, այդ թվում՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում»:
Երեկ էլ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պատերազմին պատրաստ լինելու հրահանգ է տվել: Ի վերջո, ի՞նչ սպասել առաջիկայում, եւ ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցով ՌԴ-ն։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկյանովն անդրադարձավ ԵՄ օրակարգին՝ ասելով, թե նրանք մեծ հույսեր են կապում ԵԱՀԿ ՄԽ աշխատանքի վերսկսման հետ։
«Կարծում եմ՝ կողմերը դիրքավորվում են սահմանագծման գործընթացին ընդառաջ։ Բոլորը հասկանում են, որ առանց դրա հնարավոր չէ որեւէ ուղղությամբ շարժվել, միայն փոխադարձ մեղադրանքներ են հնչում. սա բարդ իրավիճակ է:
Նկատվում է երկուստեք հետաքրքրություն, որին ՌԴ-ն դեմ չէ, բայց ՌԴ-ն նաեւ ակտիվ մասնակցություն ունի ՀՀ անվտանգության գործին, որին ուղիղ այլընտրանք այսօր ՀՀ-ն չունի»,- նշեց նա»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2957 դիտում
09:01 02-03-2019
Անտեսանելի զարգացումներ են ընթանում Արցախի հարցում. «168 ժամ»
2693 դիտում
09:43 21-02-2019
Ռուսական կողմն ակտիվանում է. ՌԴ դեսպանն երեկ ամբողջ օրը խորհրդարանում է եղել. «Ժողովուրդ»«Ժողովուրդ»
1436 դիտում
11:19 26-01-2021
Հայաստանում Ռուսաստանի դեսպանն ակտիվանում է, կլինեն տարբեր հանդիպումներ․ «Փաստ»
Այս բաժնից
2080 դիտում
08:53 26-12-2024
Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ»
1555 դիտում
07:40 26-12-2024
Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»
1837 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»