211652_close_icon
views-count1516 դիտում article-date 13:12 20-07-2021

ԵՄ հատուկ ներկայացուցիչն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:

«Խորապես մտահոգիչ զարգացումները շարունակվում են Հայաստանի ու Ադրբեջանին պետական սահմանին: Նախքան նոր զոհերի գրանցումը զսպվածության, սահմանային հարցերում կառուցողական ներգրավվածության կոչը կրկնում ենք: Եվրամիությունը պատրաստ է աջակցել կողմերին»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նշել է Տոյվո Կլաարը:  

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 19-ի երեկոյան և գիշերը ադրբեջանական զինված ուժերը մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից  գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր:

Նմանատիպ նյութեր