211652_close_icon
views-count2008 դիտում article-date 15:00 21-07-2021

ԱՄՆ-ը պետք է բացատրի Մոսկվային, որ Բելառուսի անկախությունը սակարկության ենթակա չէ․ Տիխանովսկայան

Բելառուսական ընդդիմության առաջնորդ, 2020 թվականի օգոստոսին անցկացված նախագահական ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավոր մրցակից Սվետլանա Տիխանովսկայան կոչ է արել պաշտոնական Վաշինգտոնին գործուն քայլեր ձեռնարկել՝ երկրում փոփոխություններ խթանելու և Լուկաշենկոյի վարչակազմը իշխանությունից հեռացնելու ուղղությամբ։ Գրում է «Ազատությունը»։

«Մենք հասկանում ենք, որ միայն բելառուսցիներն են ի վիճակի ժողովրդավարական փոփոխություններ բերել երկրին։ Դրա հետ մեկտեղ, մենք հույս ունենք, որ Ամերիկան, ամերիկացիներն ակտիվ քայլեր կձեռնարկեն այլ չեն սահմանափակվի զուտ խորհրդանշական քայլերով», - Վաշինգտոնի Մամուլի ազգային ակումբում ամերիկյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Տիխանովսկայան։

Այս հանդիպման ընթացքում բելառուսական ընդդիմության ղեկավարը նաև կոչ է արել ամերիկյան իշխանություններին Ռուսաստանի ղեկավարության հետ շփումներում հստակ ուղերձով հանդես գալ՝ բացատրելով Մոսկվային, որ «Բելառուսի անկախությունը սակարկությունների ենթակա չէ»։

Նմանատիպ նյութեր