Արցախի անկախությունը սակարկության նյութ չի կարող լինել. Արամ Ա կաթողիկոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արցախի անկախությունը սակարկության նյութ չի կարող լինել: Այս մասին հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն:
«Որպես կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո մեր ժողովրդով չենք կարող անտարբեր եւ լուռ մնալ, Արցախի ժողովրդին կասենք` մենք ձեզ հետ ենք: Խաղաղությունը, անկախությունը եւ արդարությունը աստվածատուր արժեքներ եւ իրավունքներ են: Ժողովրդի խաղաղությունը չի կարող սակարկության նյութ դառնալ, Արցախի ժողովուրդը հավաքաբար հաստատել եւ ամրապնդել է իր անկախությունը այն հողի վրա, ուր դարեր շարունակ ապրել եւ ստղծագործել է: Այսօր Հայաստանը հույժ տագնապների դիմաց գտնվի եւ մեր սպասումն է, որ Հայաստանի պատասխանատուները, Հայաստանի ժողովուրդը, ինչպես Արցախի ժողովուրդը կարողանան իր հավաքական կամքը հաստատել ամուր կերպով` ասելով, որ ազգի ազատ ապրելու կամքը, խաղաղ ապրելու իրավունքը չի կարելի այսպես կոչված աշխարհաքաղաքական պայմաների լույսի տակ թեական դարձնել »,-ասել է նա:
Նշենք, որ Արցախի շուրջ ծավալված իրադաձություններին Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի իր պատգամում անդրադարձել է նաեւ Հայաստանի կաթողիկոսը եւ ասել, որ պիտի ճանաչվի Արցախի ազատ ու անկախ ապրելու իրավունքը, հայտնում է News.am-ը: