ՌԴ-ն միջպետական բողոք է ներկայացրել ՄԻԵԴ ընդդեմ Ուկրաինայի
Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը միջպետական բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` ընդդեմ Ուկրաինայի: Այս մասին ասվում է գերատեսչության տարածած հայտարարության մեջ։
Բողոքը ներկայացվել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի 33-րդ հոդվածի հիման վրա: Սա Ռուսաստանի պատմության մեջ առաջին միջպետական բողոքն է, որը Ռուսաստանի իշխանությունները ներկայացրել են ՄԻԵԴ:
Բողոքում նշվում է, որ Դոնբասի երկնքում MH17 չվերթի կործանման պատասխանատվությունը կրում է Ուկրաինան, քանի որ երկիրը չի փակել պատերազմական գոտու օդային տարածքը:
Ռուսաստանը նաև Ուկրաինային մեղադրել է Դոնբասին ընտրություններին մասնակցելու հնարավորությունից զրկելու, ռուսական բիզնեսի նկատմամբ խտրականության, սահմանին ռմբակոծությունների ժամանակ ռուսաստանցիների մահվան, մարդու իրավունքների պաշտպանության մասին ԵԽ կոնվենցիայի խախտման, ազգայնականներին թաքցնելու, դիվանագիտական առաքելությունների վրան հարձակումներ գործելու և օրենքի այլ խախտումներ թույլ տալու համար: