211652_close_icon
views-count2070 դիտում article-date 22:44 24-07-2021

Արցախցու՝ իր հողում ապրելու իրավունքն անբեկանելի է. Մանե Թանդիլյան

Արցախցու՝ իր հողում ապրելու իրավունքը անբեկանելի է, որն էլ հենց Արցախի կարգավիճակի գլխավոր գործոնն է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:

«Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Արցախում ապրում է 25,000 հայ, և այդքան փոքրաթիվ բնակչության համար տրամաբանական չէ կարգավիճակի հարցի քննարկումը՝ փաստացի խոստովանելով, որ Արցախում ապրող հայերն են որոշիչ դեր խաղում Արցախի կարգավիճակի համար։

Պատերազմի ավարտից անմիջապես հետո արցախցիների բացառիկ կամքի և նվիրման շնորհիվ՝ Արցախում շատ արագ իրականացվել է տեղահանվածների վերադարձ և այս պահին Արցախում ապրում է ավելի քան 120,000 հայ։

Արցախցու՝ իր հողում ապրելու իրավունքը անբեկանելի է, որն էլ հենց Արցախի կարգավիճակի գլխավոր գործոնն է։ Արցախն ապրում է բնական կյանքով՝ բազմաթիվ սոցիալական, կրթական, մշակութային ծրագրերի շնորհիվ։

Հուսով եմ, Հայաստանի իշխանությունները միջազգային գործընկերներին պատշաճ և ամբողջական ներկայացնում են Արցախում հայկական կյանքի բնական ընթացքի մասին տեղեկություն»,- գրել է նա։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր