211652_close_icon
views-count1701 դիտում article-date 10:18 26-07-2021

Հայաստանյան և արցախյան լավագույն գինիները մեկ տեղում. կանցկացվի «Տավուշի գինու օր» միջոցառումը

Ընթացիկ տարվա սեպտեմբերի 4-ին սահմանամերձ Տավուշում կանցկացվի «Տավուշի գինու օր» միջոցառումը, որը կարող է դառնալ Հայաստանի իրադարձային զբոսաշրջության հաջորդ ամենավառ միջոցառումներից մեկը՝ ամրապնդվելով միջազգային իրադարձային զբոսաշրջության շուկայում։

«Արմենպրես»-ի հետ զրույցում միջոցառման կազմակերպիչ «ԷվենտՏուրա» ընկերության մեդիայի հետ կապերի պատասխանատու Քրիստինե Սարգսյանը նշեց, որ այս միջոցառումը Տավուշում առաջին անգամ է իրականացվում:

«Տավուշի գինու օր» միջոցառումը նախատեսվում է անցկացնել յուրաքանչյուր տարվա սեպտեմբեր ամսվա առաջին շաբաթ օրը։ Այս տարվանը կկայանա սեպտեմբերի 4-ին, Տավուշի մարզի մեծ քաղաքներից մեկում, ամենայն հավանականությամբ Դիլիջանում կամ Իջևանում: Միջոցառմանը կներկայացվեն հայաստանյան և արցախյան գինի արտադրողները, այդ թվում, տավուշյան տնայնական գինիները, հիմնականում տավուշյան ռեստորանները, սրճարանները։

Գինու ցուցադրությունն ու համտեսը կուղեկցվի մշակութային հատվածով: Միջոցառման արվեստի գոտում ներկայացված են լինելու տավուշյան թանգարանները, արվեստի ցուցասրահները և արվեստագետներն իրենց աշխատանքներով՝ ժամանակակից արվեստ, լուսանկարչություն, քանդակագործություն և այլն։

Նմանատիպ նյութեր