2429 դիտում
14:38 13-10-2016
Հայկական լավագույն գինիները՝ «Կովկաս գինու փառատոնում»
Այն մասին, որ գինեգործության հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է, խոսվում է հենց Աստվածաշնչում: Մարդկությունը բացահայտել է գինու համը այն ժամանակ, երբ ջրհեղեղից հետո Նոյ նահապետը Արարատ լեռան ստորոտին տնկեց խաղողի առաջին որթը: Հայաստանում գինեգործության զարգացած մասին գրել են նաև հույն պատմիչներ Հերոդոտոսը և Ստրաբոնը: Հայաստանի տարածքում հայտնաբերել են վաղ ժամանակներից պահպանված հայկական գինեգործական հնձաններ, գինու անոթներ ու կարասներ: Մի բան է, երբ հայտնաբերում են նույնիսկ հնագույն խաղողի ածխացած կորիզ, բայց բոլորովին այլ բան է, երբ գտնվում է մի ամբողջ գործարան՝ իր սարքավորումներով պահպանված: Արենիի քարանձավում հայտնաբերված արտադրամասը մոտ 6100 տարվա վաղեմություն ունի:
Փաստերն, ինչ խոսք, վկայում են գինեգործության առաջացման հայկական արմատների մասին: Սակայն, պարզվում է, մեր հարևանները հավակնում են գինու հայրենիք համարել Վրաստանը: Մրցակցությունը շատ մեծ է այս ասպարեզում: Հայկական գինիներն, իրոք, կարիք ունեն ավելի շատ ներկայանալի դառնալու, տարածվելու և գովազդվելու: Չէ՞ որ Հայաստանում արտադրվող գինիները, շնորհիվ խաղողի յուրահատուկ տեսակների, իրենց որակով չեն զիջում, վրացականին, որոշները նույնիսկ գերազանցում են:
Հայկական գինիների արտադրողների համար մեծ հնարավորություն է ստեղծվել լրացնել այս բացը:
[url=http://www.vivaronews.am/entertainment/haykakan-lavaguyn-gininereh%D5%9D-kovkas-ginu-pharatonum]«Կովկաս» պանդոկն[/url] իր հյուրընկալ դռներն է բացում հայկական գինիներ արտադրող ընկերությունների համար: Հոկտեմբերի 14-ին այստեղ անցկացվելու է «Կովկաս գինու փառատոն»: Հայկական գինիների ընտրանին ներկայացվելու է մեկ վայրում: Ցուցադրվելու են տեղական արտադրողների լավագույն առաջարկները: [url=https://www.facebook.com/events/178457329263342/]«Կովկաս գինու փառատոնին»[/url] հրավիրված են բազմաթիվ հյուրեր՝ դեսպաններ, պետական պաշտոնյաներ, գործարարներ, լրագրողներ: Մուտքն ազատ է լինելու բոլոր ցանկացողների և գինու համը գնահատողների համար:
Այցելեք «Կովկաս» պանդոկ՝ համտեսելու մեր գինեգործների ներկայացրած արտադրանքը, օգտվել հյուրասիրությունից և երեկոն անցկացնել հաճելի մթնոլորտում:
Ավելացնենք, որ փառատոնը կմեկնարկի ժամը 19:00: «Կովկաս» պանդոկի հասցեն անփոփոխ է՝ Հանրապետության (նախկին Ալավերդյան) 82:
[b]Անուշ լինի:
[/b]
Նմանատիպ նյութեր
1698 դիտում
10:18 26-07-2021
Հայաստանյան և արցախյան լավագույն գինիները մեկ տեղում. կանցկացվի «Տավուշի գինու օր» միջոցառումը
4429 դիտում
13:09 18-10-2016
«Կովկաս գինու փառատոն». Երբ գոհ են սպառողներն ու արտադրողները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
802 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
640 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
751 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված