211652_close_icon
views-count11254 դիտում article-date 22:16 26-07-2021

«Որոշվել է 44-օրյա պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողով ստեղծել»․ Ալեն Սիմոնյան

aravot.am-ը գրում է. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հուլիսի 26-ին, հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական նորընտիր խմբակցության ներկայացուցիչների հետ։

ՔՊ անդամ Ալեն Սիմոնյանի փոխանցմամբ՝ քննարկել են գալիք աշխատանքները, կառավարություն-ԱԺ համագործակցության հարցերը։

«Որոշվել է 44-օրյա պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողով ստեղծել։ Իշխող ուժն արդեն կայացրել է այդ որոշումը եւ նախաձեռնողն ինքն է լինելու։  Կարծում ենք՝ այդ հարցում արտախորհրդարանական ընդդիմության մասնակցությունը եւս պետք է լինի։ Չպետք է սահմանափակվել միայն ԱԺ խմբակցություններով»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ալեն Սիմոնյանը։

Մանրամասներն՝ այստեղ

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
 

Նմանատիպ նյութեր