211652_close_icon
views-count1399 դիտում article-date 12:05 28-05-2019

Եթե ուզենայինք քաղաքական հաշվեհարդար անել, շուտվանից կանեինք. դրա համար հանձնաժողով պետք չի ստեղծել. Ալեն Սիմոնյան

Եթե քաղաքական հաշվեհարդար անելու ցանկություն ունենայինք, շատ շուտվանից կանեինք: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք ԱԺ-ում ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողով չեն ստեղծում, որ հետագայում նաև ՀՀԿ-ի օրոք բարձրաստիճան պաշտոնյաներին դատեն: Ընդգծեց, որ այսօր մեր քաղաքացիները Հայաստանի իշխանություններին մեղադրում են նրանում, որ չափից ավելի փափուկ են: «Մենք գործում ենք զուտ օրենքի շրջանակում, նույնիսկ այն պարագայում, երբ քաղաքական առումով վնաս ենք կրում եւ այստեղ հավաքված քաղաքացիները մեզ մեղադրում, ասում են՝ այդ թավիշը քչացրեք: Բայց մենք մնալու ենք օրենքի շրջանակներում»,-հավելեց ԱԺ փոխնախագահը: Որպեսզի որևէ մեկին քաղաքական հետապնդման ենթարկեն, դրա համար հանձնաժողով պետք չէր ստեղծել, ուղղակի կբռնեինք, կենթարկեինք, բայց մենք այդ մարդիկ չենք»,-ասաց Սիմոնյանը։

Նմանատիպ նյութեր